ԱՄՆ Մոնտանա նահանգում եղջերուն մոտ մեկ մղոն հետապնդել է մոտոցիկլով զբոսանքից տուն վերադարձող զույգին:

Fox News-ը հաղորդում է, որ զույգին եղջերուն հանդիպել է երեկոյան զբոսանքից տուն վերադառնալիս։

Կինը հիանում էր բնության տեսարաններով, երբ հանկարծ ընկերը դանդաղացրել է մոտոցիկլի ընթացքը, քանի որ նրանց առջևից ընթացող մեքենան կանգ էր առել: Եղջերուն մոտեցել է մեքենային, երկու ոտքերով կառչել մեքենայից, որի վարորդը նրան ուտելու ինչ-որ բան էր տվել:  Հետո հետ է ցատկել և մոտեցել իրենց մոտոցիկլին:

Կնոջ խոսքով՝ եղջերուն այնքան մոտ է եղել, որ նա զգացել է իրենց և կենդանու միջև եղած լարվածությունը: Նրա պատմելով՝ եթե այդ պահին ընկերը չարագացներ ընթացքը, կենդանին կցատկեր իրենց վրա: