Ճապոնիայի մայրաքաղաքում երիտասարդ զույգը բավական արտասովոր վայր է ընտրել հարսանիքի համար՝ քաղաքային էլեկտրագնացքը: Հարսանիքը կայացել է հոկտեմբերի 14-ին:
Սուձուկի ամուսինները պատահական չեն ընտրել գնացքը: Այդ գնացքի կայարաններից մեկում նրանք գրեթե ամեն օր հանդիպում էին աշխատանքից հետո: Նրանք ունեին նախապես պայմանավորված հանդիպման վայր՝ Սիմբասի կայարան, վեցերորդ վագոն, հայտնում է vesti.ru-ն՝ վկայակոչելով NHK-ն:
Հենց վեցերորդ վագոնում էլ Տոկիոյի երիտասարդ բնակիչներն ամուսնացել են: Դրա համար նրանք վարձակալել էին ամբողջ գնացքը, որը բաղկացած է 11 վագոններից: Նորապսակները հյուրերի հետ մի ամբողջ ժամ շրջել են գնացքով:











