Լեգենդար The Beatles-ի նախկին մասնակից Փոլ ՄաքՔարթնին պաշտպանել է Մայլի Սայրուսին, որին շատերը մեղադրել են MTV հեռուստաալիքի երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ պոռնոգրաֆիկ ելույթի համար:
Մրցանակաբաշխության ժամանակ քսանամյա երգչուհու բավականին բաց եւ էրոտիկ բնույթի շարժումները քննադատության են արժանացել ոչ միայն հանդիսատեսի, այլեւ նրա որոշ գործընկերների շրջանակում: Մինչդեռ The Beatles-ի նախկին անդամը բավականին դրական է արձագանքել Սայրուսի համարձակ քայլին, հաղորդում է «Vesti.Ru»-ն:











