Ֆիլիպիններում հզոր երկրաշարժի արդյունքում զոհերի թիվը հասել է 93-ի:

Բոխոլիայի ոստիկանապետը հաղորդել է, որ մահացության 77 դեպք գրանցվել է հենց այդ նահանգում: Առնվազն 15 մարդ զոհվել է Սեբու նահանգում, եւս մեկ մարդ զոհվել է Սիկիհոր նահանգում:

Հիպոկենտրոնը գտնվել է Բոհոլ կղզու շրջանում: Ականատեսներն ընդգծում են, որ փլուզվել են բազմաթիվ շինություններ՝ բնակելի տներ, բազմաթիվ եկեղեցիներ, տեղեկություններ կան նաեւ փլուզված հիվանդանոցի մասին: Այժմ այնտեղ են ուղեւորվում փրկարարներ եւ ոստիկաններ, հաղորդում է NEWSru.com-ը:

Հոկտեմբերի 15-ի առավոտյան Ֆիլիպինների կենտրոնական հատվածում հուժկու ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել, որոնք վերջին 23 տարիների ընթացքում ամենաուժեղն են եղել: