Կալիֆորնիա նահանգի Կատալինա կղզու ափի մոտ 5,5 մ երկարությամբ ծովատառեխ է հայտնաբերել:

Օձանման սատկած ձուկը գտել են Կատալինա կղզու Ծովային իստիտուտի աշխատակիցները` 1-օրյա ճամփորդությունից վերադառնալիս: Իստիտուտի աժխատակիցները հաղորդել են, որ այն սատկել է բնական մահով, քանի որ տարօրինակ ձկան մարմինն բոլորորովին վնասված չէ:

Ինչպես հաղորդում է KTAL-ը, 15-20 մարդ է պահանջվել ձուկը ջրից ափ տեղափոխելու համար:

Ըստ կենսաբանների, այս հազվագյուտ հսկա ծովաձուկը ամենաերկար ոսկրավոր ձկան տեսակն է: Նրա երկարությունը կարող է հասնել մինչև 17մ-ի (56 ոտաչափ):Արծաթափայլ ձկան մարմինը, ամենայն հավանականությամբ, կթաղեն, այնուհետեւ միսը լիովին փտելուց հետո 5.5մ երկարությամբ կմախք կպատրաստեն, որպեսզի ցուցադրեն իրենց անսպասելի հայտնագործությունը: