Մելբուռնի օդանավակայանի սպասասրահներից  մեկի աշխատանքը դադարեցվել է կենգուրուի պատճառով:

Օդանավակայանի տարածքում հայտնված կենդանին պատրաստվում էր ցատկել երկրորդ հարկ, բայց նրան հարվածել է անցնող մեքենան: Կենգուրուն, այնուամենայնիվ շարունակել է ճանապարհը եւ սկսել է ցատկոտել սպասասրահում՝ մտնելով այնտեղ տեղակայված դեղատուն, հայտնում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով Reuters-ը:

Ականատեսները փրկարարներ են կանչել, ոստիկանությունն այդ ընթացքում փակել է դեղատան մուտքը:

Կենդանուն հանգստացնելու եւ սպասասրահից հանելու համար անասնաբույժները ներարկում են կատարել:

Կենգուրուին անվանել են Սայրուս՝ փրկարարներից մեկի պատվին:

Զավեշտալի միջադեպի ականատես է դարձել կատակերգակ դերասանուհի Ջուլիա Մորիսը:  «Ես  Մելբուռնի օդանավակայանում եմ, եւ հենց նոր կենգուրուն մտավ դեղատուն», - Twitter-ում գրել է Մորիսը: