Հոկտեմբերի 15-ի երեկոյան հազարավոր ցուցարարներ շրջափակել են Բրազիլիայի երկու խոշոր քաղաքների Ռիո դե Ժաներոյի և Սան Պաուլոյի փողոցները՝ Ուսուցչի տոնին այս կերպ իրենց աջակցությունը հայտնելով արդեն երկու ամիս աշխատավարձերի բարձրացման պահանջով գործադուլ անող հանրային դպրոցների ուսուցիչներին։
Խաղաղ ցույցին միջամտել են անարխիստների «Սև դաշինք» խմբի հարյուրավոր դիմակավորված անդամները, ովքեր պայթուցիկներ, քարեր,շշեր և փայտի կտորներ են նետել բողոքի երթը հսկող ոստիկանների վրա, հրկիզել ոստիկանների մեքենաները։
Ոստիկանները պատասխանել են արցունքաբեր գազով։











