Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի կենդանաբանական այգում հոկտեմբերի 16-ին առաջին ընձուղտն է ծնվել: Փոքրիկին անվանել են Սկայ:

Ինչպես հայտնում է The Guardian-ը` Սկայի ծնողները` Ռոզին և Ֆորեստը, «Ավստրալիա» կենդանաբանական այգի են տեղափոխվել 2009թ.: Ռոզիին բերել են Մոնարտոյի կենդանաբանական այգուց, իսկ Ֆորեստին` Օուքլենդի:

Տեսանյութում երեւում է, ինչպես է մայր ընձուղտը առանց դժվարության լույս աշխարհ բերում իր փոքրիկին։ Ծնվելուց անմիջապես հետո Սկայը փորձում է ոտքի կանգնել, մի քանի անհաջող փորձից հետո ի վերջո դա նրա մոտ ստացվում է։