Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է Հայաստանում կառուցապատման հետ կապված խնդիրներին:

«Բազմաթիվ բնակավայրեր այցելած լինելով՝ ես միշտ նկատել եմ, որ դարեր շարունակ մեր նախնինները բնակավայր գոյացնելիս, տուն կառուցելիս միշտ նախընտրել են այնպիսի տարածք շինարարության տակ թողնել, որից որ նվազագույն լեռ քար է, ամեն դեպքում բերք, բարիք քաղել այդ տարածքից կամ հնարավոր չէ կամ նվազագույն արդյունք կարելի է ստանալ»,- ասաց նա:

Լավագույն օրինականերից է Հյուսիսային Արցախի Բանանց գյուղը, որը մինչեւ 4 հարկանի տներ ունի, «մի ժայռաստան է, գյուղը ծվարել է հենց այդ ժայռերի վրա, ժամանակի մեջ տները կառուցելիս աշխատել են այդ ժայռեղեն տարածքից դուրս չգալ, որովհետեւ դրանից դուրս բերի հողեր են, մշակովի հողատարածքներ են, եւ աշխատել են հնարավորինս խնայել այն հողը, որից բերք կարելի է ստանալ, այդ պատճառով էլ տները կառուցել են ժայռերի վրա»:

Սամվել Կարապետյանը շեշտեց, որ Բանանցը դասական օրինակ է, թե ինչպես կարելիէ խնայել հողը եւ կառուցել բնակտարածք: «Այսօրվա դրությամբ տեսնում ենք, որ այս ավանդույթներից շատ ենք հեռացել, եւ կարծես հողի հարկը պետք եղած ձեւով չենք հասկանում»,- ասում է Սամվել Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում