Մահը հնարավորություն է տալիս ողջ մնացածներին գումար աշխատել: Գերմանիայում գոյություն ունի ուսումնական հաստատություն, որտեղից դուրս են գալիս դիպլոմավորված դագաղագործներ:

Հյուսիսային Բավարիայում գտնվող  քոլեջը միակ նման ուսումնական հաստատությունն է Եվրոպայում: Ամեն տարի այստեղ դիմում են մոտ 500 ուսանողներ երեք տարվա դասընթացի համար: Նահանգային քոլեջը ոչ մի կերպ չի տարբերվում մյուսներից, չհաշված այն, որ լսարանի կենտրոնում դագաղներ են դրվածմ հաղորդում է Russia Today-ը:

Ուսանողները ժամանակը պարզապես գերեզմաններ փորելու վրա չեն ծախսում: Նրանց ուսուցանում են մարդաբանություն, ինչպես վարվել հանգուցյալի հետ՝ օգտագործելով իրականին շատ մոտ նմուշներ: Ուսանողները սովորում են, ինչպես պետք է չափումներ անեն ու դագաղ պատրաստել, այդ թվում եւ այնպիսին, որը համապատասխանի միջազգային փոխադրումներին: Բացի այդ ուշադրություն են հատկացնում նրան, որպեսզի ուսանողները սովորեն հանգուցյալների հարազատների հետ նուրբ վերաբերվել: Քոլեջի դասախոսներից մեկի խոսքով՝ շրջանավարտները ուսումնական հաստատությունը լքում են որպես սգո ծառայությունների պրոֆեսիոնալներ: