Ոստիկանությունը մայիսի 31-ի գիշերը ահազանգ է ստացել այն մասին, որ Երեւանում կատարվել է գողություն, հետո հրկիզում: Դրանից հետո նույն դեպքը նույն սցենարով կրկնվել է եւս երկու անգամ՝ 15 օրը մեկ հաճախականությամբ. թալանվել եւ հրկիզվել են թերթի կրպակները։
Գողությունից հետո թերթի կրպակներն այրել են, որպեսզի հետքեր չթողնեն: Բոլոր դեպքերում էլ կասկածյալը ներս էր սողոսկել տանիքից` թիթեղները պոկելով կամ ծռելով: Գողացել էր հիմնականում նեթբուքեր, լիցավորման քարտեր, ծխախոտ, վիճակախաղի տոմսեր և փող` տուժողներին պատճառելով մոտ կես միլիոն դրամի վնաս: Հետո այրել էր կրպակները` ոչնչացնելով այն, ինչը չէր կարողացել տանել:
Ոստիկանությունը հաղորդում է, որ իրենց հաջողվել է գտնել հանցագործությունը կատարողին՝ Քանաքեռի 16-րդ փողոցի բնակիչ` նախկինում 6 անգամ տարբեր հանցաքների համար դատապարտված, 41-ամյա Հրանտ Հրությունյանը, որը խոստովանել է իր մեղքը:
Հրանտ Հրությունյանին ձերբակալ են: Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











