Նոյեմբերի 13-ին` ժամը 13-ին, Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի տներից մեկից գողություն է կատարվել:
Ահազնագողը եղել է Ոսկեվազ գյուղի բնակիչ Լիլիթ Գաբրիելյանը, որը ոստիկաններին հայտնել է, որ գիշերը անհայտ անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, կոտրել է նկուղի դռան փականը և բացելով նկուղի երկաթե պահարանը, գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 700 հազար դրամի նյութական վնաս: Բացի այդ` գողացել է «ՎԱԶ 21 21» մակնիշի մեքենայի մարտկոցը:
Ընտանիքի անդամները գողության պահին տանն են եղել, սակայն ոչ մի արտառոց բան չեն նկատել: Նրանք ոստիկաններին ասել են, որ գողություն կատարողը ընտանիքին մոտ մարդ կարող է լինել, որը տեղյակ է եղել տան ելումուտին և հավանաբար իմացել է ոսկեղենի տեղը:
Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ կատարվել է ոչ թե գողություն, այլ գողության ձևացում, որը կատարել է հենց տուժողը` Լիլիթ Գաբրիելյանը:
Լիլիթը խոստովանել է. «Զարդեղենից երկու կտոր վերցրել տվել եմ իմ ծանոթներից մեկին, ասեց կրեմ` կտամ: Մի որոշ ժամանակ անցավ, նա ինձ ասեց՝ դրել եմ լոմբարդ, եթե հանեմ կտամ, որ կարեցա, եթե չէ` ես էլ չէի ուզում, որ անախորժություն լիներ: Վերցրի զարդեղենը, էտ գործը ես բացեցի, որ իմանային գողություն ա եղել, որ ամուսինս չիմանա՝ ես եմ արել»:
Ոստիկանները հարցաքննել են նաև Լիլիթի ծանոթին` Հայկոյին։
Հարուցվել է քրեական գործ: Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











