2013թ.-ի հոկտեմբերին լրացավ 15 տարին այն պահից ի վեր, երբ «Էրեբունի» օդանավակայանում, որտեղ ռուսական ավիաբազան է տեղակայված, տեղակայվեց «Միգ-29» տեսակի ինքնաթիռը (ֆոտոռեպորտաժ): Մոտ ժամանակներում նախատեսվում է այստեղ հիմնել նաեւ ուղղաթիռների ավիաջոկատ:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում պատմել է ավիաբազայի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովը, ավիաջոկատի ստեղծման վերաբերյալ որոշումը կայացվել է բարձր մակարդակում, սակայն կազմակերպչական հարցերը մշակման փուլում են: Անհրաժեշտ է նախապատրաստել ենթակառույցը, ուղղաթիռային կայաններ, տեղեր հատկացնել անձնակազմի անդամներին: «Այս միջոցառումների հետո կմեկնարկեն ավիացիոն տեխնիկայի վերակառուցման աշխատանքները: Կարծում եմ, այս հարցերը կլուծվեն մոտ ժամանակներում»,- նշել է գնդապետ Պետրովը: Բազան կհարստացվի «Մի-8» եւ «Մի-24» ուղղաթիռներով, որոնց նմանօրինակները ՌԴ ԶՈՒ կազմում են ընդգրկված: Բազայում Հայաստանի քաղաքացիների ծառայության վերաբերյալ հարցին Ալեքսանդր Պետրովը հաղորդել է, որ ծառայում են ազգությամբ հայեր, բայց բացառապես ՌԴ քաղաքացիներ:
Պայմանագրի համաձայն՝ ավիաբազան այսուհետ հնարավորություն կունենա օգտագործել Մարշալ Բաղրամյանի անվան հրաձգարանը: «Սկզբունքորեն համաձայնագիրն արդեն կա: Թռիչքների համար անհրաժեշտ են համապատասխան եղանակային պայմաններ: Սա նախատեսվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակին: Այժմ պատրաստվում ենք միայն տեսականորեն: Տպավորիչ է, երբ ինքնաթիռը թռչում է, կրակում: Սակայն դրան հասնելու համար պետք նախապատրաստական մեծ աշխատանք տանել», - հիշեցրել է ավիաբազայի հրամանատարը:
Ընդ որում Ալեքսանդր Պետրովը ժխտել է լրատվամիջոցներում առկա հրապարակումը Հայաստանում տեղակայված «Միգ-29»-ի զանգվածային արդիականացման մասին: «Դա 4-րդ սերնդի միեւնույն ինքնաթիռն է: Խոսքը ոչ թե արդիականացման մասին է, այլ հին բլոկների փոխարինումը նորերով: Ասել որ բոլոր ինքնաթիռները «4+» են չէր համապատասխանի իրականությանը: Սակայն 4-րդ սերնդի ինքնաթիռները նույնպես բարոք վիճակում են: Ես «Միգ-29»-ի մեծ երկրպագու եմ, որով արդեն 20 տարի թռչել եմ: Իր փոքր տարածքով ՀՀ համար «Միգ-29»-ը հիանալի լուծում է»,- նշել է ավիաբազայի հրամանատարն՝ ընդգծելով, որ իրեն վստահված ավիազորամասը հերթապահում է ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգում:
Խնդիրներից մեկն այն է, որ շրջակայքի բնակիչները բողոքում են աղմուկից: Այս առթիվ բազայի հրամանատարն ասել է. « Օդանավակայնը գտնվում է քաղաքում: Բարձրության հասնելու համար թռիչքը ստիպվախ ենք իրականացնել կամ քաղաքի, կամ պետական սահմանի ուղղությամբ: Այլ տարբերակ չկա: Մենք փորձում ենք հնարավորինս քիչ աղմուկ ստեղծել: Բողոքները հաճախ երկրի վրա գտնվող թիրախների վրա հարձակման ժամանակ լինում: Դրանք գնահատելու համար պետք է հետեւել երկրից, ուստի թիրախը օդանավակայանի մոտ է: «Թռիչքը օդանավակայանի սահմաններում է, սակայն ամեն դեպքում տարածվում է նաեւ քաղաքի վրա: Ամեն ինչ արվում է, որպեսզի արտակարգ դրության ժամանակ օդաչուն կարողանա խույս տալ քաղաքի մերձակա տարածքից: Ես բազմիցս ասել եմ, ու կրկնում եմ. ավելի լավ է մեր ինքնաթիռներն աղմկեն, քան հակառակորդի: Ես ներողություն եմ խնդրում Երեւանի բնակիչներից, բայց դա նրանց անվտանգության համար է»,- հիեշցրել է Ալեքսանդր Պետրովը: Որպես փոխհատուցում նա խորհուրդ է տվել նայել պատուհանից դուրս ու հիանալ ինքնաթիռների թռիչքով, միգուցե տղաներից մեկը ցանկանա օդաչու դառնալ:
Բազայում ներկրումների կամ տեղական իշխանությունների հետ համագործակցության խնդիրների վերաբերյալ ենթադրության առթիվ Ալեքսանդր Պետրովը նշել է. «Ամեն զորամասում էլ աշխատանքային հարցեր ծագում են: Սակայն դրանք լուծելի են ու ես խնդիր չեմ տեսնում: Այդպես է նաեւ ՌԴ տարածքում գտնվող զորամասերի դեպքում»:
«Էրեբունի» օդանակավակայանը միջազգային «Զվարթնոց» օդակայանի հարեւանությամբ է, ինչը սահամանափակումներ է հարուցում: «Մեր աշխատանքը սերտ կապված է «Զվարթնոց» օդակայանի դիսպետերական ծառայության հետ: «Էրեբունի» օդանակավակայանը ուղեւորատար օդանավերի վայրէջքի գոտում է գտնվում: Եթե զորվարաժության ժամանակ երկնքում ուղեւորատար օդանավ է հանդիոպում, մենք կամ հեռացնում ենք մեր ինքնաթիռը կամ անվտանգ բարձրություն գրավում: Սա մեր ամենօրյա աշխատանքի բնույթն է: Մյուս կողմից մենք ունենք մեր փակ գոտին այլ օդանավերի թռիչքների համար: Գոյություն ունի դրական համագործակցություն»:
Ռազմական ինքնաթիռի օդաչուին հարկավոր է 100 ժամ: «Խորհրդային չափանիշներին համաձայն թռիչքը տեւում թ 40 ժամ: Թվում է թիվը փոքր է: Սակայն միջինը 25-30 րոպե ծախսվում է առաջադրանքի կատարման համար, այսինքն 40 ժամում՝ 70-80 թռիչք: Սա ենթադրում է լուրջ նախապատրաստություն:
Նախորդ տարի անձնակազմը համապատասխանեց չափանիշներին: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ցուցանիշների հետ համեմատությանը(200 ժամ), ամեն բան այդքան էլ պարզ չէ: Նրանք հաշվարկում են օդաչուի խցիկում հայտնվելու պահից սկսած՝ գումարած 20 րոպե: Նման հաշվարկի դեպքում մենք էլ կգրանցենք 150-200 ժամ թռիչք: Շատ ավելի կարեւոր է առաջադրանքների կատարումը:
Ալեքսանդր Պետրովը նշել է նաեւ, որ ավիաբազայում ծառայում են օդաչուներ, որոնց հայրերը նույնպես օդաչուներ են եղել, իսկ իրենց որդիները երազում են այդ մասին: «Կարող ենք ասել, որ աճում է երրորդ սերունդը»,- ասել է Ա. Պետրովը:
Գնդապետ Ալեքսանդր Պետրովը 2011թ.-ի վերջից ավիաբազայի հրամանատարն է: Մինչ այդ նա «Կուբինկա» ավիաբազայում 237-րդ գվարդիական օրդենների հրամանատարն էր: «Երկու տարի ցուցադրումներ կենտրոնի հրամանատարն էի, հետո անակնկալ կերպով տեղափոխեցին «Էրեբունի»: Սկզբում կասկածում էի, մտածում էի՝ ինչո՞ւ լավ աշխատանքը փոխարինեմ անհայտ մեկով: Անցավ ժամանակ: Եւ ես շատ կզղջայի, եթե չկայացնեի այստեղ գալու որոշումն ու իմ կյանքւոմ չլիներ Հայաստանը»:
Զրուցեց Մարիամ Լեւինան











