Չինացի 27-ամյա կինը Շանհայի հիվանդանոցներից մեկում 6.17կգ քաշով երեխա է լույս աշխարհ բերել:
Sky News-ը տեղեկացնում է, որ երեխայի մայրը հղիության ընթացքում սովորականից ավելի շատ է սնվել ու անկողնում երկար ժամանակ անցկացրել, ինչի պատճառով կնոջ քաշն արագ աճել է և հանգեցրել սաղմի չափի նորմայից արագ մեծանալուն:
Մայրն ասել է, որ ամեն օր խմել է մեկ բաժակ կաթ, կերել մեկ ձու և շատ միրգ։
Բժիշկներն ասում են, որ երեխան առողջ է, բայց հետագայում կարող է առողջական խնդիրներ ունենալ:
2012թ. Չինաստանում ծնվել էր 7.04 կգ քաշով երեխա:











