«Հայ մայրերն արդարություն են պահանջում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը նոյեմբերի 26-ին ժամը, 12:00-ին հավաքվել է Ազատության հրապարակում և երթով շարժվել դեպի ՀՀ նախագահի նստավայր` պահանջելու նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
«Զարթնի´ր, նախագա´հ, մայրն է գալիս, ողբով է գալիս»,- բարձրախոսով հայտարարեց ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը: Նրանց են միացել մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, ՀԱԿ անդամներ, ազատամարտիկներ և Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության ղեկավար Անի Զախարյանը:











