Նոյեմբերի 18-ին` ժամը 20-ի սահմաններում, Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 4-րդ տան ավտոտնակում վիճաբանություն է տեղի ունեցել ավտոտնակի տիրոջ` Եղյա Ապանյանի և Արմեն Մինասյանի միջև, որոնք երկուսն էլ եղել են ալկոհոլի ազդեցության տակ:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները ավտոտնակում հայտնաբերել են Եղյա Ապանյանի դին` կրծքավանդակի և որովայնի կտրած ծակած վերքերով:
Արմեն Մինասյանը բերման ենթարկվելուց հետո ինքնախոստովանական ցուցմունք է տվել. «Վեկալավ խփեց գլխիս, ձեռը բռնել էի. ձեռը բռնել եմ ծոցաջեբիցս դանակը հանել եմ, խփել եմ մի քանի անգամ: Դրանից հետո էկել եմ Էրեբունու շրջանի քաղմասի դեմը, վախեցա, դուխս հերիք չարեց հանձնվեի, ֆռացել էկել տունը նստել, սպասել եմ ձեզի»:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հադվածի 1-ին մասի հատկանիշներով: Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











