«Հայ մայրերն արդարություն են պահանջում» նախաձեռնության անդամները, որոնց մեծ մասը կին ազատամարտիկներ էին եւ զոհված ազատամարտիկների ու զինծառայողների մայրեր, նախագահի նստավայրի մոտ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ նոյեմբերի 26-ին վեճի բռնվեցին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հետ, որը վերածվեց քաշքշուկի։
Օսիպյանը պահանջում էր, որպեսզի ցույցը շարունակվի դիմացի մայթին, կանայք չէին ուզում հեռանալ։
«Լոլոպոլոների չանցնենք, մենք գնանք մեր տեղը կանգնենք։ Նոյեմբերի 5 չսարքես։ Այս երկիրը հայ ժողովրդի երկիրն է։ Մեր ճանապարհը մի փակեք»,- բղավում էին կանայք։
Ի վերջո, Օսիպյանին հաջողվեց կանանց հեռացնել նստավայրի մոտից։











