Թումանյանական օրերի շրջանակում «Նարեկացի» արվեստի կենտրոնի Շուշիի մասնաճյուղը նկարահանել է անիմացիոն մուլտֆիլմ, որի պրեմիերան օրերս կայացավ Երեւանի «Նարեկացի» արվեստի կենտրոնում։

Հովհաննես Թումանյանի «Ծիտը» Շուշիում ստեղծված առաջին անիմացիոն ֆիլմն է։ Մեծ բանաստեղծի հեքիաթի մոտիվներով նկարահանված մուլտֆիլմի ռեժիսորը ֆրանսահայ Մայդա Շանդեզ Ավագյանն է, որը Շուշիում մեկ տարի աշխատել է որպես կամավոր, կերպարվեստի դասեր տվել շուշեցի երեխաներին:

Ֆիլմի պրոդյուսեր Արեւիկ Ավանեսյանը NEWS.am-ին պատմեց, որ ֆիլմի կերպարներն ամբողջությամբ ստեղծել են Շուշիի «Նարեկացի» արվեստի կենտրոն հաճախող երեխաները: Նկարահանումներին մասնակցել է դերասան Կարեն Ջահանգիրովը: Օգտագործվել է Արթո Թունչբոյաջյանի երաժշտությունը: