Նոյեմբերի 23-ին` ժամը 22:15-ին, Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահի կանաչ գոտին հատելուց հետո բերման է ենթարկվել Փարիզ-Երևան չվերթի ուղևորուհի, Նիդեռլանդների քաղաքացի` 1983թ. ծնված Մարիամ Ղարիբյանը:
Կասկածյալի ուղեբեռների կրկնակի զննության ժամանակ ձեռքի կանացի պայուսակից հայտնաբերվել է կանաչ գույնի մեթադոն տեսակի թմրամիջոցի 12 դեղահաբ, իսկ սպորտային պայուսակից` 1,3գ ընդանուր քաշով, յուրահատուկ հոտով հաշիշանման գնդիկներ:
Մարիամ Ղարիբյանը ոստիկաններին պատմել է. «Ինձ տվել էին հեռախոս, մեկ էլ թմրամիջոց, որպեսզի այստեղ պետքա ինչ-որ մեկին տայի, բայց ում` չգիտեմ: Դե մեր մոտ դա արգելված չի, ազատ թույլատրվում ա, ես էլ չիմանալով, որ ստեղ կարողա պրոբլեմի առաջ կանգնեմ` բերել եմ հետս ու հիմա պրոբլեմի մեջ եմ ընկել»:
Ոստիկանությունը հայտնում է, որ հայտաբերվածը առգրավվել է և ուղարկվել դատաքիմիական փորձաքննության: Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











