50 հանդիսատեսի աչքի առաջ տեղի ունեցած միջադեպի արդյունքում կենդանավարժ Դեւիդ Ստիլին պարանոցի հատվածում վնասվածքներ է ստացել: Կենդանաբանական այգու ֆելդշերները 30-ամյա տղամարդուն անհրաժեշտ բուժօգնություն են տրամադրել: Նրա վիճակը գնահատվում է որպես ծանր: Տվյալ պահին նա Բրիսբենի թագավորական հիվանդանոցում է:
Կենդանաբանական այգու ղեկավարությունը միջադեպը գնահատել է որպես «դժբախտ պատահար»: Կենդանու հանդեպ գործողություններ չեն ծրագրվում:
Կենդանաբանական այգին հայտնի է դարձել իր սեփականատիրոջ՝ Սթիվ Իրվինի շնորհիվ, ով հայտնի է նաեւ որպես «կոկորդլիոսների որսորդ»: Նա 2006-ին սպանվել է սկատի կողմից, երբ լողանում էր Հյուսիսային Քվինսլենդի ափերի մոտ, հաղորդում է «Ֆեդերալնայա գազետան»:
Նմանատիպ դեպքեր կենդանաբանական այգում տեղի են ունեցել նաեւ 2009-ին:











