Համացանցում տեսագրություն է հայտնվել, որտեղ երևում է` ինչպես է Շարկիշա անունով աղջիկը անսպասելի հարվածում իր առջև կանգնած հասակակից աղջկան, որն ուժեղ հարվածից բռնում է գլուխն, ընկնում գետնին, իսկ  Շարկիշան շարունակում է ձեռքերով ու ոտքով հարվածել նրա գլխին:

Ընկերուհին փորձում է նրան հետ պահել, իսկ Շարկիշան սկսում է հայհոյել զոհին, ինչից պարզ է դառնում, որ նա վիճաբանում է ընկերոջ համար:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ սոցկայքերի միջոցով հնարավոր է եղել է պարզել Շարկիշայի ինքնությունը՝ ԱՄՆ Հյուսիսային Կառոլինա նահանգի բնակիչ, 22-ամյա Շարկիշա Թեյշա Թոմսոն:

Daily Mail-ը նաև տեղեկացնում է, որ աղջիկը մի քանի դատվածություն ունի:

Զգուշացնում ենք, որ տեսագրության մեջ կան բռնության տեսարաններ, անչափահասներին եւ թույլ նյարդեր ունեցողներին արգելվում է դիտել: