Ի՞նչ տրամադրությամբ են գյումրեցիները սպասում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 2-ի այցին իրենց քաղաք։ NEWS.am-ի նկարահանող խումբը շրջել է նախապատրաստական աշխատանքներով զբաղված Գյումրիի փողոցներում եւ հարցախույզի միջոցով փորձել է պարզել, թե ինչ ակնկալիքներ ունեն գյումրեցիները ՌԴ նախագահի այցից։
Գյումրեցիներին ամենից շատ ուրախացրել է այն, որ Պուտինի այցի կապակցությամբ վերջապես ասֆալտապատվել են փողոցները։
«Լավ է, էլի, Պուտինն էկավ, մեր մայլեն էլ մաքրվավ»,- հեգնանքով նկատեց գյումրեցիներից մեկը։











