Ավստրալիայում վայրի բնության մոնիթորինգի ծառայության մասնագետները Քիմբերլի շրջանում, Մերի գետի մոտակայքում գտել են տեսախցիկը, որը տեղադրված էր կոկորդիլոսներին ուսումնասիրելու համար ու համարվում էր կորած, հաղորդում է Associated Press-ը:

Տեսախցիկի ձայնագրության դիտումը կօգնի պարզել այն «առեւանգողին». պարզվել է, որ դա արծիվ է: Տեսագրության մեջ երեւում է, որ թռչունը թաթերով բռնում է խցիկն ու այն տանում է ջրվեժի մոտ: Ավելի ուշ թռչունը վայր է իջնում, ուսումնասիրում խցիկը, մի քանի անգամ կտցահարում: Թռչունի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: