«Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը դեկտեմբերի 2-ին Մաքսային միության դեմ բողոքի ակցիայի ժամանակ բողոքի յուրօրինակ ակցիա է անցկացրել՝ Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանի պատշգամբից ծաղկավոր խալաթ կախելով։
Սա բուռն ոգեւորություն է առաջացրել ներքեւում հավաքված ցուցարարների շրջանում, որոնք արձագանքել են ծափահարություններով։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մերձմոսկվայում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը, որը լի է եղել մանրաքարով, բախվել է ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել է 18 մարդ: Նրան դատարան էին տարել կանացի ծաղկավոր խալաթով, ինչը բողոքի մեծ ալիք էր առաջացրել հայ հանրության շրջանում։ Այդ արարքի համար Հրաչյա Հարությունյանի փաստաբանը դիմել է դատարան՝ քննիչին պատասխանատվության ենթարկելու պահանջով։











