Չինաստանում 10-ամյա աղջիկը ծեծելով սպանել է 2-ամյա տղային, որին մայրը պատահաբար թողել էր վերելակում և հետո 25-րդ հարկի պատշգամբից երեխային դուրս նետել:
Վերելակի տեսախցկիկը ֆիքսել է` ինչպես է Յուանյուանի մայրը վերելակից դուրս հանում տղայի հեծանիվը, այդ պահին 10-ամյա աղջիկը մտնում է վերելակ, գրկում վերելակում մնացած Յուանյուանին և մինչ մայրը կհասցներ մտնել վերելակ ու Յուանյուանին վերցնել աղջկա գրկից` վերելակի դռները փակվում են:
Աղջիկը մի քանի վայրկյան երեխային պահում է գրկում, իսկ հետո նետում է գետնին և սկսում ոտքերով հարվածել:
Իսկ երբ 25-րդ հարկում վերելակի դռները բացվում են, աղջիկը Յուանյուանին հանում է վերելակից և դուրս նետում:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ Յուանյուանին տեղափոխել են հիվանդանոց, բայց նա ստացած վնասվածքներից մահացել է:
Ecns.cn վեբկայքը տեղեկացնում է, որ հայտնի չէ՝ արդյո՞ք աղջիկը ճանաչում էր երեխային ու նրա մորը կամ արդյո՞ք նրանք նույն շենքի բնակիչներ են:
Տեսագրությունում երեխային ծեծելու հատվածը ցուցադրված չէ:











