Դեկտեմբերի 8-ին Երեւանում տեղացած առաջին ձյունը անակնկալի բերեց հատկապես այն վարորդներին, որոնք չէին փոխել անվադողերը եւ այն քաղաքացիներին որոնք չէին հասցրել ձմեռային հագուստ եւ երկարաճիտ կոշիկ ձեռք բերել:

Մերկասառույցն ու ցուրտը երեխաներին ամենաքիչն է հետաքրքրում, նրանք առավոտից ձնագնդի են խաղում եւ չկպչող ձնից փորձում ձնեմարդ պատրաստել: Առաջին ձյունը տեղաց հանգստյան օրերին եւ նրանք, ում այդքան էլ չուրախացրեց այն, կարողացան տանը մնալ: Դրա արդյունքում անակնկալ ձյունը Ճանապարհային քաոս չստեղծեց:

NEWS.am-ի տեսախցիկը որսացել է առաջին ձյան սառնությունն ու ջերմությունը մայրաքաղաքում: