Կիեւի կենտրոնում Բեսարաբիական հրապարակում տապալել են Լենինի հուշարձանը: Ցուցացարարները պարանի միջոցով Լենինի հուշարձանը հանել են պատվանդանի վրայից:
Նմանատիպ փորձ ուկրաինացի ազգայնականները կատարել էին մեկ շաբաթ առաջ, ինչը հանգեցրել էր «Բերկուտի» հետ բախման: Սակայն այս անգամ ոստիկանությունը չի միջամտել(ականատեսները մոտակայքում տեսել են «Բերկուտի» ջոկատայինների կանգնած ավտոբուսը): Տապալված հուշարձանի մետ դիմակավոր անձինք ճրագներ են վառել: Հավաքվածները երգում էին Ուկրաինայի հիմնը, հաղորդում է «Նովիյ ռեգիոնը»:
«Բատկովշչինա» կուսակցությունից Գերագույն Ռադայի պատգամավոր Անդրեյ Շեւչենկոն արդեն հայտարարել էր, որ Լենինի հուշարձանի ապամոնտաժումը ծրագրված չէր Եվրամայդանի առաջնորդների կողմից: Սակայն, ընդգծել է Շեւչենկոն, «պետք է հաշվի նստել մարդկանց ցանկության հետ»: «Այդ հուշարձանը վաղուց այդտեղ չպետք է լիներ: Երկար տարիներ այն լարման կետ էր»,- հայտարարել է նա:











