Դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակից մեկնարկած՝ մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված Հայ ազգային կոգրեսի երթին միացել էր շուրջ մեկ տարի ՀՀ նախագահի նստավայրի դիմաց իր սեփականության իրավունքը վերականգնելու պահանջով նստացույց անող Էմմա Սահակյանը:

74-ամյա Էմմա Սահակյանը ձեռքին բռնել էր կլոր հայելի, որի վրա գրված էր «անմեղ զոհեր», «2008»:

NEWS.am-ին Էմմա Սահակյանն ասաց, որ հայելին բերել է, որպեսզի հիշեցնի 2008թ. Մարտի 1-ին զոհված 10 անմեղ երիտասարդների մասին: «Թող հիմարները նայեն հայելու մեջ եւ տեսնեն իրենց մարդասպան մարդագող դեմքերը»,-ասաց Էմմա Սահակյանը, որը ներկայանում է որպես Գարեգին Նժդեհի եղբոր աղջիկ։