Լոնդոնի գլխավոր փողոցներից մեկում BMW մակնիշի ոստիկանական մեքենան 180 աստիճան շրջադարձ կատարելու ժամանակ բախվել է 400 հազար դոլար արժողությամբ «Ֆերարի» մակնիշի մեքենայի հետնամասին և 4000 դոլարի վնաս պատճառել:

Պատահարը տեսագրել է ականատեսներից մեկը և տեղադրել համացանցում:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ պատահարին ականատեսները պատմել են, որ ոստիկանը չի նկատել դեղին «սուպերքարը»  և շրջադարձ կատարելիս հարվածել է նրան:

Պատահարից հետո փողոցում մեծ բազմություն է հավաքվել, ովքեր տեսագրել ու լուսանկարել են «դժբախտ պատահարը» և մի լավ ծիծաղել ոստիկանական մեքենայի ու «սուպերքարի» մասնակցությամբ պատահարի վրա:

Վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել։