Ավստրալիայում 26-ամյա տղամարդը մեքենայից բենզին գողանալու ժամանակ վառել է ծխախոտը, ինչի հետևանքով կրակ է բռնկվել և այրել ավտոգանգառում կանգնած մեքենաները:
Տեսագրությունում երևում է` ինչպես է կասկածյալը փորձում մեքենաներից մեկից բենզին գողանալ և հանկարծ ուժեղ կրակ է բռնկվում՝ հրկիզելով կողքին կայանված մեքենաներն ու գողացողի ոտքերը: Տեսագրությունում երևում է նաև, թե ինչպես է կասկածյալը այրվող ոտքերով արագ դուրս վազում ավտոկանգառից:
Sky News-ը տեղեկացնում է, որ ավտոկանգառի սեփականատիրոջ խոսքով՝ բռնկված հրդեհի պատճառով շուրջ 110 հազար դոլար արժողությամբ վնաս է հասցվել ավտոկանգառում կայանված մեքենաներին:
Բարեբախտաբար հրշեջներին հաջողվել է կրակը ժամանակին հանգցնել և չթողնել, որ այն տարածվի հարակից շինությունների վրա:
Կասկածյալը ձերբակալված է և մեղադրվում է հրկիզման և գողության մեջ:











