ԱՄՆ Վիսկոնսին նահանգում ճանապարհային տեսախցիկները ֆիքսել են Ջերմանթաուն քաղաքի մոտ տեղի ունեցած մոտ 50 մեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարը:

Տեսագրությունում երևում է` ինչպես են մեքենաները բարձր արագությամբ սլանում ձյունածածկ ճանապարհով և վարորդները, չկարողանալով կառավարել մեքենաները, ճանապարհի միևնույն հատվածում բախվում են իրար:

Fox 11-ը տեղեկացնում է, որ տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 3 մարդ մահացել է, իսկ 12-ը տարբեր վնասվածքներ են ստացել: