Նոր Նորքի 6-րդ զանգվածում հացաբուլկեղենի խանութի աշխատողները ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել ու խանութի ամանորյա տոնածառը զարդարել են լահմաջոյով, հոթդոգով, կեքսով, գաթայով։

«Միասին որոշում էինք զարդարել, մտածեցինք՝ ավելի լավ ա՝ խաղալիքի փոխարեն մեր տեսականին լինի տոնածառին, ու էդպես թխեցինք ու զարդարեցինք: Ստացվեց յուրահատուկ տոնածառ, բոլորի ուշադրությունը գրավեց»,- NEWS.am-ին պատմեցին տոնածառի հեղինակները:

Հաճախորդները օրիգինալ տոնածառին հիացմունքով են արձագանքում. «Վայ, ինչ համով տոնածառ ա»:

«Համով» տոնածառը ոգևորել է նաև այլ խանութների աշխատողներին. «Գալիս ասում են՝ օյ, էս ինչ հետաքրքիր բան ա: Ձեր տեսականի՞ն ա, մեր մոտ էլ մետլախ ա, գնանք մենք էլ մետլախով պատրաստենք»: