Ֆրանսիացի երկու էքստրեմալ մարզիկներ` Ժուլյեն Միլոն եւ Տանկրեդ Մելեն, որոնք իրենց անվանում են հայլայներներ, քայլել են գետնից 380 մետր բարձրության վրա ճոպանուղու երկու վագոններն իրար կապող 60 սանտիմետրանոց լարի վրայով, որն ունեցել է 2,5 սմ հաստություն:
Նրանք խոստովանել են, որ վախենում են, բայց սիրում են խաղալ բարձրության հետ, բնությունից վերցնել առավելագույնը: «Մենք բոլորս վախենում ենք բարձրությունից, բայց յուրաքանչյուրի մոտ դա տարբեր կերպ է արտահայտվում: Մենք երկուսս մի ընդհանուր բան ունենք, որ չնայած բարձրության հանդեպ վախին, սիրում ենք դրա հետ խաղալ: Մենք սիրում ենք մարտահրավեր նետել ինքներս մեզ»,- ասել է Ժուլյեն Միլլոն:
Անդունդն ընկնելուց նրան պաշտպանել է միայն ամրագոտուն ամրացված պարանը: «Մենք երկուսս էլ Ճարտարագետներ ենք, եւ դա օգնում է մեզ սթափ գնահատել իրավիճակը եւ խուսափել վտանգից»,- պատմել է Տանկրեդ Մելեն:
Միջոցառումը, նվիրված է եղել տեղական լեռնադահուկային հանգստավայրի 10 –ամյակին։











