Ոստիկանությունը հաղորդում է, որ նոյեմբերի 14-ին` ժամը 14:00-14:30-ն ընկած ժամանակահատվածում, Նոր Նորքի առևտրի կենտրոններից մեկում գողություն է կատարվել:
Անհայտ անձը մտել է հագուստի սրահ և օգտվելով այն հանգամանքից, որ վաճառողուհին հաճախորդներով է զբաղված, նրա պայուսակից գողացել է դրամապանակը, որում 614 հազար դրամ կանխիկ գումար եղել է:
Դեկտեմբերի 18-ին ոստիկաններն Ավանի Իսահակյան թաղամասից գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Լիլիթ Խանդամիրյանին, որը խոստովանել է, որ գողությունն ինքն է կատարել: Լիլիթ Խանդամիրյանը դեռ 2010թ. եղել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Ոստիկանները նրան մի քանի անգամ խարդախության համար տարբեր բաժիններ են տեղափոխել:
2013թ. դեկտեմբերի 6-ից գողություն կատարելու համար Լիլիթ Խանդամիրյանը հետախուզվում էր Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից, քանի որ նա նույն սցենարով Գարեգին Նժդեհի փողոցում գործող տոնավաճառից դրամապանակ էր գողացել:
Ոստիկանությունը հաղորդում է, որ նոյեմբերի 14-ին Լիլիթ Խանդամիրյանը կանացի տաբատ գնելու պատրվակով մտել է խանութի սրահ, սրահում պտտվել է այնքան ժամանակ, մինչև տեսնի, թե որտեղ է վաճառողուհին դնում վաճառքից ստացված գումարը: Մոտեցել է աթոռին, որի մոտ եղել է դրված պայուսակը՝ ասելով, որ ամուսնուն է սպասում, նստել է, պայուսակից գողացել դրամապանակն ու աննկատ դուրս եկել:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











