Դեկտեմբերի 19-ին ոտիկանները Ավանի Խուդյակովի բնակիչ Մհեր Հայրապետյանի տանը և հարակից շինություններում կատարած խուզարկության արդյունքում հայտնաբերել և առգրավել են Մհեր Հայրապետյանին պատկանող և նրա կողմից ապօրինի պահվող AK տեսակի 2 ինքնաձիգ և իքնաձիգի երկու պահունակ, որոնցից մեկում առկա է եղել 30, իսկ մյուսում 28 5,45մմ տրամաչափի փամփուշտ, ինքնաձիգի 4 փակաղակ, մեկ փամփշտակալ` լիցքավորված ուսումնական 7,62մմ տրամաչափի երկու փամփուշտով, կարճեցված փողով հրացան` օպտիկական նշանառու սարքով, 200գ տրոտիլային պայթաղյուս, «ՌԳԴ-5» տիպի նռնակ, պայթուցիչ, ինքնաշեն 7 արկ, հրապատիճի 1 ճայթիչ, 6 կապ հրահաղորդող քուղեր,որսորդական հրացանի փամփուշտի դատարկ 9 պարկուճ, մոտ 80 ինքնաշեն և տարբեր տեսակի ու տրամաչափի փամփուշտներ:
Հայտնաբերվածն առգրավվել է:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











