Երգչուհի Սոնա Ավագյանը 7 օր է Նորքի հոգեբուժական կլինիկայում է եւ պնդում է, որ այստեղ է հայտնվել բռնի ուժով, հաղորդում է «ԱՐ» հեռուստաընկերությունը:
Երգչուհուն ապօրինաբար հոգեբուժարանում պահելու մասին տեղեկությունից հետո գործին միջամտել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Նրա դժբախտություններն սկսվել են այն պահից, երբ մահացել է իր ամերիկացի ամուսինը: Սոնայի հետ միջադեպ է տեղի ունենում ԱՄՆ դեսպանատանը, հետագայում նա հայտնվում է ոստիկանությունում, որտեղ ծաղր ու ծանակի է ենթարկվում, իսկ հետո նրան ուղարկում են հոգեբուժարան:
«Ադեալը գցում էր դեմքիս, որ հետքեր չմնան եւ խփում էր աչքիս»,- պատմում է երգչուհին:
Ռեպորտաժը նկարահանվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:











