Թուրքիայի բնապահպանության նախարար Էրդողան Բայրաքթարը, ում որդին ձերբակալվել էր «մեծ կաշառք» գործով,  Տրապիզոնում քաղաքացիներին փող է բաժանել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի բնապահպանության նախարար Էրդողան Բայրաքթարը «մեծ կաշառք» գործողությունից օրեր անց այցելել է Տրապիզոն եւ քաղաքացիներին փող բաժանել։

Քաղաքացիներից մեկը սիրողական տեսախցիկով տեսագրել է տեղի ունեցածը եւ զետեղել ինտերնետում։

Նշենք, որ ավելի վաղ մամուլում հայտնվել էր, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլլերի, Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, Բնապահպանության նախարար Էրդողան Բայրաքթարի եւ Եվրամիության հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ կազմված հետաքննական դոսյեներն ուղարկվել են Արդարադատության նախարարություն։