Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում 45-ամյա ամուրին կատակի համար դիմանկար է նկարել: Նա պատկերել է կնոջը, ում կցանկանար տեսնել իր կողքին, մանրամասն արձանագրել ամեն մի դետալ, իսկ երկու շաբաթ անց հանդիպել է պատկերի կրկնօրինակին եւ սիրահարվել:

Իգոր Ռեզունն այժմ ժպիտով է հիշում այն օրը, երբ նրանից հեռացավ նախկին ընկերուհին: Ասում է, թե ցավագին էր տանում բաժանումը, երբ փողոցում իրեն տարօրինակ զույգ է մոտվել: Երիտասարդները հրշետակներ են ներկայացել եւ խոստացել ծանոթացնել երազանքի կնոջ հետ: Իգորը դժկամությամբ համաձայնվել է, հայտնում է Lifenews.ru-ն:

Յուրան եւ Իրինան Նովոսբիրսկի Երջանկության թանգարանի ստեղծողներն էին եւ Իգորին խնդրել են նկարել իր երազանքի կնոջը: Արդյունքում թղթի վրա հայտնվել բոկոտն սեւահերի դիմանկարը:

Երկու շաբաթ անց Իգորն իսկապես հանդիպել է իր նոր սիրո հետ: Ալյոնա Պլետնեւային նա տեսել է բնապահպանական փառատոնում, մի քանի անգամ նկարել, ապա նայելով լուսանկարները, ապշել է: Զույգն արդեն միասին է շուրջ 5 տարի: