Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես է մի կին մտել Լոնդոնի ծերանոցներից մեկը և գողացել մուտքի առջև դրված փոքրիկ տոնածառը:

Տեսագրությունում երևում է` ինչպես է կինը մոտում սեղանին դրված տոնածառին, վերցնում այն ու արագ դուրս գալիս շենքից:

Sky News-ը տեղեկացնում է, որ կինը ձևացել է, թե այցելում է ծերերից մեկին, որոշ ժամանակ մնացել է շենքում, իսկ հետո վերցրել է փոքրիկ տոնածառն ու գլխավոր մուտքից դուրս եկել:

Ծերերից ոչ-ոք չի ճանաչում կասկածյալին:

Գողացված տոնածառը եղել է ծերանոցի միակ տոնածառը, որը հաստատությանը նվիրաբերել էր աշխատակիցներից մեկը:

Ոստիկաններին դեռ չի հաջողվել գտնել գողին: