Մեքսիկական Օախակա-դե-Խուարես քաղաքում դեկտեմբերի 23-ին մեկնարկել է  Noche de rabanos(բողկերի գիշեր) փառատոնը, որն ունի հարուստ պատմություն եւ հայտնի է որպես աշխարհում բանջարեղենային ամենագունեղ իրադարձություններից մեկը: Փառատոնի ընթացքում տեղական ֆերմերային տնտեսությունները եւ այգեպանները ժյուրիի անդամներին ներկայացնում են կերպարների եւ նույնիսկ ամբողջական տեսարաններ բողկի մեծ տեսակներից, օրինակ գալիս Սուրբ Ծնդդյան թեմայի վերաբերյալ: Ցուցահանդես - մրցույթին մասնակցում են նաեւ չորացրած ծաղիկների, թարմ ծաղիկների եւ փայտի կոմպոզիցիաներ:

Կերպարների ստեղծման համար ֆերմերներն օգտագործում են բանջարեղեն, որոնց քաշը կարող է հասնել մինչեւ երեք կիլոգրամի, իսկ երկարությունը՝ 50 սանտիմետր: Նման բողկից հնարավոր է ամեն բան պատրաստել՝ կենդանիներ, սրբեր, հրեշտակներ, Օախակայի բնակիչների՝ պարող կամ դաշտերում աշխատող նախնիներ: Պայմանների համաձայն՝ մարմիները պետք է լինեն կոկիկ եւ ամուր կանգնեն(հաճախ դրա համար ամրցնում են փայտերի օգնությամբ):

Հաղորդում են, որ «բողկե» մարդիկ երկու անվանակարգում են հանդես գալիս՝ ավանդական եւ ազատ: Առաջինում մասնակցում են այնպիսի կերպարներ, ինչպիսիք են նորածին Հիսուսը Մարիամի եւ հովսեփի հետ, մյուսում, օրինակ, ծովային կենդանիներ: Գեղեցկության եւ վարպետության գնահատման համարա հանձնաժողովի անդամներն ունեն մի քանի ժամ:

Քանի դեռ ժյուրին դիտում է բողկից մարմինները, «Noche de rabanos»-ն ապրում է իր լեցուն կյանքով՝ սահուն անցում կատարեկլով Սուրբ ծննդյան տոնակատարություններին:

Noche de rabanos արդեն 116 տարեկան է, եւ փառատոնին մասնակցում են ոչ միայն տեղացիները, այլեւ զբոսաշրջիկներ: Միջոցառմանը մասնակցում են նաեւ տեղացի քաղաքական գործիչներ, ովքեր շնորհավորում են ֆերմերներին եւ հյուրերին գալիք տոների կապակցությամբ: Երեկոյան ժամը 21:00-ին քաղաքապետարանի շենքում նահանգապետի ներկայությամբ տեղի է ունենում պարգեւատրման արարողություն: Նրանք դրամական մրցանակներ են ստանում, ինչպես նաեւ հնարավորություն հայտնվել տեղական թերթիերի առաջին էջերին:

Մրցանակաբաշխությունից հետ «Noche de rabanos»-ը համարվում է ավարտված, սակայն իրականում ավարտվում է միջոցառման միայն պաշտոնական մասը: Դրան հաջորդում են ժամանցի տարբեր տեսակներ. փառատոնի մասնակիցները պարում են, երգում, հրավառություն կազամակերպում, ջրի վրա շքերթներ են անցկացնում. այլ կերպ ասած դիմավորում են Սուրբ Ծնունդը, որը կաթոլիկները ողջ աշխարհում նշում են դեկտեմբերի 25-ին:

Հաղորդում են, որ Բողկի գիշերն առաջին անգամ Օախակեում նշել են 1897թ.-ին այն ժամանակ քաղաքագլուխ Ֆրանսիսկո Վասկոնսելոս Ֆլորեսի  օրոք: Այդ նա առաջարկեց համակարգել բանաջարեղենի  ավանդական նախաամանորյա վաճառքը եւ այն վերածել այն փառատոնի, հաղորդում է «Lenta.ru»-ն: