Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի կենտրոնական փողոցում U2 խմբի մենակատար Բոնոն The Frames խմբի մենակատար Գլեն Հանսարդի հետ միասին ամանորյա համերգ են ունեցել:
Ներկայացման ընթացքում երաժիշտները կատարել են այնպիսի երգեր, ինչպիսիք են ամանորյա հիմն «O Come All Ye Faithful»-ը եւ «Merry Xmas Everybody»-ն, որը գրվել է 1973թ.-ին բրիտանական Slade խմբի կողմից:
Հաղորդում են, որ ներկայացումը հանուն այն կազմակերպության էր, որն Իռլանդիայում զբաղվում է անօթեւանների օգնությամբ: Ընդ որում նշվում է, որ Բոնոն անօթեւանների համար ամանորյա փողոցային համերգներին մասնակցում է արդեն մի քանի տարի շարունակ:
U2 խմբի մենակատարը երկար տարիների ըբթացքում զբաղվել է բարեգործությամբ: Այսպես, երգիչը մասնավորապես հիմանել է DATA անվամբ կազմակերպություն, որը զբաղվում է աղքատության եւ ՄԻԱՎ- դեմ պայքարում Աֆրիկայի երկրներում, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով The Irish Mirror-ին:











