Ամանորյա հերթական ուրախալի անակնկալը սպասում էր Գյումրու 6- մետրանոց փոքրիկ տնակում 6 անձով բնակվող Մովսիսիյանների ընտանիքին: «Քաունթերփարթ ինտերնեշընըլ Արմենիա» միջազգային կազմակերպության աշխատակիցները ցանկություն էին հայտնել Ամանորի նախաշեմին իրենց աշխատավարձերից նվիրաբերած գումարներով օգնել սոցիալական ծանր պայմաններում բնակվող գյումրեցի այս անօթեւան ընտանիքին` տրամադրելով ինչպես առաջին անհրաժեշտության կեցաղային իրեր, այնպես էլ վառելափայտ եւ ամանորյա սեղանին անհրաժեշտ մթերքներ:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները եւս միացան կազմակերպության բարեգործական ձեռնարկին եւ գործընկերների կողմից տրամադրված ձմեռային հագուստ ու համակարգիչ նվիրեցին Մովսիսյանների ընտանիքին:
Մովսիսյանների բազմանդամ ընտանիքի ապրելակերպի եւ բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում:











