Արաբական Էմիրություններում հազարավոր ուղտեր մասնակցել են գեղեցկության շքերթի, որտեղ մրցավարները գնահատել են ուղտերի երկար պարանոցները եւ մեծ սապատները:

Ամեն տարի մարդիկ հազարավոր կիլոմետրեր ճանապարհորդում են, որպեսզի ներկա գտնվեն տոնական շքերթին:

Sky News-ը տեղեկացնում է, որ շքերթի ժամանակ անցկացվում է երկու առանձին մրցույթ. մեկի ընթացքում մրցում են բաց գույնի Asayel ցեղատեսակի ուղտերը, իսկ մյուսի ժամանակ` մուգ մաշկի գունավորում ունեցող Majahim ցեղատեսակի ուղտերը:

Ուղտերը գնահատվում են տարբեր են չափանիշներով` գլխի չափով, վզի երկարությամբ, սապատի ձեւով:

Գնահատվում է ոչ միայն ուղտերի տեսքը, այլեւ պահվածքը: Ընտրված ամենալավ ուղտերը կարող են վաճառվել 2 մլն ֆունտով:

Գեղեցկության շքերթի համար կազմվում է հատուկ հանձնաժողով, որի անդամներին ընտրում են իշխանությունները: