Սփյուռքի նախարարը NEWS.am-ի լրագրողին ընդունեց իր աշխատասենյակում, որտեղ օրվա ավարտին մի քանի հրատապ հարցեր քննարկելուց հետո միասին ուղեւորվեցին իրենց բնակարան` պատրաստելու Գավառի ավանդական քյուֆթան:
Նախարարը պատմեց, որ իրենց ընտանիքում ամանորը դիմավորում են ավանդական տարբերակով` բոլորով միասին են, տանը, ընտանիքի ավագի` մոր հետ: Հրանուշ Հակոբյանը նշեց նաեւ, որ ամեն տարի իրենց տոնական սեղանից անպակաս են Գավառի քյութան, ձուկն ու փախլավան, իսկ տոնական օրերը, ցավոք, նախարարի համար երկար տեւել չեն կարող:
Նվարդ Մանվելյան











