«Հանուն ազատ անկախ Հայաստանի» կարգախոսով Ազատության հրապարակից դեպի ԱԱԾ շենք երթ իրականացնող ակտիվիստներին Ազգային անվտանգության ծառայության դիմացի մայթին դիմավորեցին ոստիկանները՝ թույլ չտալով նրանց մոտենալ շենքին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ընդհարում է տեղի ունեցել ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները բռնություն են գործադրում բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ:

«Հանուն ազատ անկախ Հայաստանի» Ազատության հրապարակում հավաքվածներին Ազգային անվտանգության դիմացի մայթին դիմավորեցին ոստիկանները՝ թույլ չտալով բողոքի երթի մասնակիցներին մոտենալ շենքին:

Շանթ Հարությունյանի 14-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին, հրել գցել են գետնին, իսկ Վարդգես Գասպարին այս պահին ԱԱԾ-ի մուտքի մոտ պառկած է:

Նշենք, որ հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է, և մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ երթ են կազմակերպել՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am