Բրիտանացի Գրեհեմ Հյուզն աշխարհում միակ մարդն է, ով այցելել է աշխարհի բոլոր պետությունները՝ չօտգվելով ավիաընկերությունների ծառայություններից: Այդ ձեռքբերումը գրանվցել է Գինեսի ռեկորդների գրքում: Իր «համաշխարհային ճամփորդությունը» Գրեհեմը սկսել է 2009թ.-ի հունվարից ու ավարտել այն 2012թ.-ի դեկտեմբերին, որից հետո իր ճանապարհորդությունների մասին տեսանյութ է մոնտաժել, որտեղ ամեն պետությանը հատակցրել է մեկ վայրկյան:
Այդ քանակությամբ պետությունների այցելության համար ճանապարհորդին կպահանջվեր չորս արտասահմանյան անձնագիրր, մի քանի տասնյակ վիզա ու նվազագույնը 100 հազար դոլար շաբաթվա համար: Իր արարքով Գրեհեմը ողջ մարդկությանը ցույց է տվել, որ պարզապես կարելի է շրջել աշխարհում ու գումարային մեծ ծախսեր չանել, հաղորդում է Nevozmojnogo.net-ը:
Չորս րոպե տեւողությամբ տեսանյութը յուրատեսակ հաշվետվություն է, իսկ յուրաքանչյուր պետությանը հատկացված վայրկյաններն ապացուցում են, որ աշխարհն իրականում այնքան էլ մեծ չէ, որքան թվում է առաջին հայացքից:











