Բրազիլիայում գտնվող խանութներից մեկի անվտանգության տեսախցիկը ֆիքսել է` ինչպես է խանութի ֆասադն ընկել հացավաճառի վրա, որի հետևանքով նա զրկվել է ոտքերից:

Տեսագրությունում երևում է` ինչպես է 48-ամյա Ջոսայա Պերեյրա դոս Սանտոսը բացում իր հացի խանութի դուռը, վայրկյաններ անց, երբ նա ցանկանում է ներս մտնել խանութ, խանութի ճակատային հատվածը հանկարծակի քանդվում է և ընկնում նրա վրա:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ Պերեյրա դոս Սանտոսին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վիրահատել և անդամահատել են նրա ոտքերի մի մասը: