Համացանցում տեսագրություն է տարածվել ավստրալացի երիտասարդների շրջանում տարածված նոր խաղի մասին։
Խաղը կոչվում է Neknominating, որի սկզբունքն է. «Մի շնչով խմիր, նշիր մյուսի անունը և մի ընդհատիր շղթան»: Խաղի մասնակիցը որեւէ արտառոց եղանակով ալկոհոլ են խմում, ապա անվանում է հաջորդ մասնակցին ու փորձում նրա համար խմելու էլ ավելի արտառոց եղանակ նշել։ Խաղի մասնակիցները տեսագրում են ամբողջ պրոցեսը ու տարածում համացանցում՝ մրցելով հակառակորդ թիմերի հետ։ Նրանք, ովքեր հրաժարվում են մասնակցել խաղին, հեղինակազրկվում են ընկերների շրջանում:
Տեսագրությունում երևում է` ինչպես է մի տղա գարեջուրը լցնում զուգարանի մեջ, հետո երկու ընկերները նրան գլխիվայր շրջում են զուգարանակոնքի մեջ, և նա խմում է զուգարանի մեջ լցված գարեջուրը: Խմելուց հետո նա տալիս է ընկերներից մեկի անունը, որը պետք է կատարի նույն գործողությունը: Մեկ այլ երիտասարդ խմում է գարեջուրը, տալիս ընկերներից մեկի անունը և կամրջից նետվում ջուրը: Մյուսը խմում է գարեջուրը, իսկ ընկերները նրա գլխին աղյուս են կոտրում, փայտով հարվածում, ճայթուցիկ նետում վրան և վառում նրա վարտիքը:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ խաղի բնույթը մտահոգել է տեղի իշխանություններին. խաղի մասնակիցները դիմում են ծայրահեղ քայլերի, որոնք կարող են ճակատագրական լինել։











