Համացանցում տեսագրություն  է տարածվել, որում երևում է` ինչպես է գոլֆի խանութում առաստաղը քանդվում և մի մարդ ընկնում է գետնին, իսկ խանութի աշխատակիցն արձագանքում է նախանձելի սառնասրտությամբ, ասես այդպես էլ պետք է լիներ։

«Հեյ, Ռոն»,- հանգիստ ասում է խանութի աշխատողը:

Ընկած տղամարդն իր հերթին պատասխանում է «Հեյ, Բիլ, ցավում է»:

Տեսագրությունում նաև լսվում է, ինչպես է աշխատողն ընկածին ասում, որ չշարժվի, երբ նա փորձում է ընկած տեղից վեր կենալ, հանում է հեռախոսը և լուսանկարում քանդված առաստաղն ու գետնին պառկած Ռոնին։

Huffington Post-ը չի նշում, թե որտեղ է դեպքը տեղի ունեցել: