Հեծանվային մոտոկրոսի կասկադյոր, 25-ամյա ամերիկացի Մեթ Օլսենին հաջողվել է հեծանիվով անցնել Տեխաս նահանգում գտնվող նորակառույց կամրջի կամարների վրայով, որոնց բարձրությունը եղել է 7մ:
Տեսարանցից ցնցված անցորդները կանգնել և նայել են` ինչպես է հեծանվորդը վեր ու վար անում կամարների վրայով։
Daily Mail-ը տեղեկացնում է, որ մինչեւ հիմա Մեթ Օլսենը իր կատարած վտանգավոր հնարքների պատճառով 13 անգամ ուղեղի ցնցում է ստացել, 3 անգամ վիրահատել են նրա ծունկը, պայթել է նրա փայծաղը, կոտրել է առջևի ատամները, որոնք յոթ անգամ հեռացրել են։











